«Մայր Հայաստան» զինվորական թանգարանում այսօր՝ մայիսի 9-ին, բացվել է նոր ցուցադրություն՝ նվիրված անցած տարվա ընթացքում ադրբեջանական կողմից զոհված հայ զինծառայողների հիշատակին: Այս մասին NEWS.am-ին ասաց թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը:

Նոր ցուցադրությունը կոչվում է «Մեր նորօրյա հերոսները», այստեղ ներկայացված են 2014թ. հունվար-նոյեմբեր ամիսներին զոհված զինծառայողների մասին տեղեկատվություն:

«Իսկ Ազատ Ասոյանի հայրը որդու անձնական իրերն է բերել»,- նշեց Ավագ Հարությունյանը:

Բացի այս մեկից՝ թանգարանում եւս երկու նոր ցուցադրություն կա՝ նվիրված «Նեմեսիս» գործողությանն ու 1915թ. հայ կամավորական շարժմանն ու ինքնապաշտպանական մարտերի 100-ամյակին:

Նշենք, որ նորացվել են նաեւ Մեծ հաղթանակին վերաբերվող ցուցադրությունները: