Այսօր` մայիսի 9-ին, Մեծ հաղթանակի 70, պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշի քաղաքի ազատագրման 23-ամյակի միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի է ունեցել սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցադրում, հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական պարապմունք եւ դաշտային խոհանոցի ծավալում:
Կազմակերպված միջոցառումների շրջանակում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները ծանոթացել են ներկայացված սպառազինության ու զինտեխնիկայի նմուշներին եւ համտեսել դաշտային խոհանոցի ուտեստները:










































