Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էդողանը դեռեւս չեն պլանավորում հեռախոսազրույց ունենալ: Այս մասին հայտարարել է ռուս նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուշակովը նշել է, որ «իրենք թուրքերից նման հարցում չեն ստացել»: Սակայն նա հավելել է, որ երկու երկրների նախագահները լավ անձնական հարաբերությունների մեջ են գտնվում եւ չի բացառվում, որ այս կամ այն փուլում այդ զրույցը կայանա:





























