Փրկարար ծառայությունը մայիսի 10-ին, ժամը 20.34-ին ահազանգ է ստացել, որ Կապան – Քաջարան հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան – Քաջարան հատվածում (7-ից 9-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում, 6-7 ժայռաբեկոր (մոտ 6 խ.մ, 20-400 կգ):

Ժամը 20.56-ին վերականգնվել է ճանապարհի երկկողմանի երթեւեկությունը: