Ուկրաինայի Լուցկի քաղաքային դատարանն ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի 3 եւ Հայաստանի 1 քաղաքացու:
Համաձայն Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրության հանցավոր խմբի անդամները 2008թ. գարնանը ձեռք էին բերել եւ երկիր էին ներկրել «էքստազի» վտանգավոր թմրանյութը:
Իրավապահները համատեղ ուժերով ձերբակալել էին հանցագործներին Լուցկում եւ Ումանում: Թմրանյութով փաթեթները թաքցված էին մեքենայի ղեկի մեջ:
Թմրավաճառներին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-օ 307 հոդվածի 3-րդ մասով (Թմրանյութի պահում, ձեռքբերում, իրացում). Եւ նրանց դատապարտել են 8-ից 9-ը տարվա ազատազրկման:



















