Ադրբեջանի Գուսարի շրջանի 57-ամյա բնակիչ Քյազըմ Բալաքիշիեւը ցանկանում է մեղուներ ուտելով հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, գրում է ԱՊԱ-ն։

Բալաքիշիեւի խոսքով՝ ինքը 15 տարի է՝ զբաղվում է մեղվապահությամբ, իսկ մեղուներ ուտել սկսել է 7 տարի առաջ։ Նա պնդում է, որ չնայած մեղուների խայթոցներին՝ մինչեւ հիմա ինքը որեւէ խնդիր չի ունեցել եւ ցանկանում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Բալաքիշիեւի խոսքով՝ ինքը օրական կարող  ուտել 365 մեղու։