Բելգիացի շոկոլադագործ Դոմինիկ Պերսունն արդեն ճանաչում է ձեռք բերել շոկոլադով իր փորձարկումների շնորհիվ՝ այն միավորելով սոխի, կանաչեղենի եւ ոստրեների համի հետ:

Այս անգամ նա Chocolate Shooter անվանումով արտասովոր սարք է ստեղծել: Այն շոկոլադի սիրահարներին թույլ է տալիս հաճույք ստանալ կակաոյի համից՝ այն քթով շնչելով:

Ըստ Kedem-ի, Դոմինիկ Պերսունն ասել է, որ սարքի հիմնական գաղափարը կակաոն քթով շնչելու հնարավորությունն է, այլ ոչ թե այն սովորական շոկոլադի տեսքով օգտագործելը:

Այդպիսի մեթոդը, իբր, թույլ է տալիս ամբողջությամբ զգալ կակաոյի համը: Chocolate Shooter-ը 45 եվրո արժե: Շոկոլադագործն արդեն շուրջ 25 հազար սարք է վաճառել: Սարքի հետ միասին կարելի է նաեւ գնել դոմինիկյան կամ պերուական կակաոյի փոշի՝ անանուխով եւ կոճապղպեղով կամ ազնվամորով: