Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն արգելել է քաղաքի փողոցներում պարկապզուկ նվագել: Այսուհետ ավանդական շոտլանդական գործիքի՝ ականջ ծակող ձայնը չպետք է լսելի լինի լոնդոնյան բնակելի շենքերի, գրասենյակների, խանութների եւ հյուրանոցների բնակիչներին ու աշխատողներին:
Ըստ Euromag-ի, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է. «Մենք ողջունում ենք բոլոր տեսակի գործիքները, որոնք նվագում են փողոցային երաժիշտները, սակայն նշում ենք, որ որոշ գործիքներ, ինչպիսիք են էլեկտրական կիթառն ու պարկապզուկը, հսկայական ձայնային էֆեկտ ունեն, այդ պատճառով երաժիշտները պետք է հաշվի առնեն այդ փաստը, մինչ կորոշեն՝ որտեղ նվագել»:





























