Բրիտանացի նկարչուհի Al «Mode» Matthews-ը մրգերից ու բանջարեղենից կենդանիների գեղեցիկ քանդակներ է ստեղծում: Իր աշխատանքների հավաքածուն նկարչուհին Organimals է կոչել:
Ըստ Kedem-ի, հավաքածուում խնձորից պատրաստված փղիկներ, ցուկինիից մողեսներ, կիվիից կիվի թռչուններ, բանանից դելֆիններ, ավոկադոյից դոդոշներ, ստեպղինից թութակներ, ճակնդեղից ծովախեցգետիններ եւ այլ կենդանիներ կան:
Սկզբում նկարչուհին սկսել է զվարճալի էակներ պատրաստել՝ լեռնադահուկային հանգստավայրում աշխատելիս ազատ ժամանակը լցնելու համար: Սակայն համացանցում կենդանիների մեծ տարածման արդյունքում աղջիկը որոշել է ամբողջությամբ կենտրոնանալ պարենային քանդակների վրա:
Առաջիկայում Al «Mode» Matthews-ը մտադիր է իր ստեղծագործություններն օգտագործել մանկական սննդի մասին գրքում:





























