ԱՄՆ-ից գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ նշել այն քաղաքները, որոնք հարյուրամյակի վերջին կարող են անհետանալ Երկրի երեսից: Ընդհանուր առմամբ, նշվել է 7 քաղաք, որոնք 85 տարի անց այլեւս գոյություն չեն ունենա:
Այդ քաղաքներն են Սան Ֆրանցիսկոն, Դեթրոյթը, Վենետիկը, Մեխիկոն, Տիբուկտուն, Նեապոլը, Իվանովոն: Ամերիկյան գիտնականները մանրամասն վերլուծել են բնակավայրերի ենթակառուցվածքները, սոցիալական առանձնահատկություններն ու աշխարհագրական դիրքը:
Ըստ Informing-ի, քաղաքներից յուրաքանչյուրը տարբեր պատճառներով է հայտնվել այդ ցուցակում: Օրինակ՝ շքեղ Վենետիկը, ինչպես գիտենք, աստիճանաբար ջրի տակ է անցնում: Մեխիկոն կարող է գետնի տակն անցնել, քանի որ տեղակայված է չորացած լճի հատակին: Իվանովոն՝ «հարսնացուների քաղաքը», կարող է անհետանալ,քանի որ այստեղ ուժեղ սեռի ներկայացուցիչների թիվը չափազանց փոքր է: Բացի այդ, այստեղ աշխատատեղերի խիստ պակաս կա, եւ երիտասարդությունը մեկնում է ավելի խոշոր քաղաքներ:





























