Պիկասոյի «Ալժիրյան կանայք» կտավը Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային 179 մլն դոլարով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աճուրդի տան տվյալները:

Կտավի նախնական արժեքը եղել է 140 մլն դոլար, սակայն մի քանի հավակնորդներ, որոնք հեռախոսով են մասնակցել աճուրդին, գինը բարձրացրել են մինչեւ 160 մլն դոլար: Ամփոփիչ գինը, որը ներառում է աճուրդի տան միջնորդավճարը (մոտ 12 տոկոս) կազմել է 179 մլն 365 հազար դոլար:

Արդյունքում այս կտավը դարձել է արվեստի ամենաթանկ գործը, որոնք երբեւէ վաճառվել են աճուրդներում: