Ռուսաստանի Մերձբայկալի երկրամասում այսօր՝ մայիսի 12-ի առավոտվա դրությամբ 26 անտառային հրդեհներ են մոլեգնում՝ ընդգրկելով 2,4 հազար հա տարածք:
Երկրամասի պետական անտառային ծառայության տվյալներով, մայիսի 8-ի առավոտյան Մերձբայկալում գործում էր մեկ հրդեհ՝ 1,3 հազար հա տարածքով:
«Մերձբայկալի երկրամասի տարածքում մայիսի 12-ին արձանագրվել է 35 հրդեհ՝ 2643,5 հա տարածքով: Մարվել է 9 հրդեհ՝ 196,2 հա տարածքով, դեռ գործում է 26 հրդեհ՝ 2447,3 հա տարածքով»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























