Թեքսասում մայիսի 10-ին տեղի ունեցած տորնադոյի հետեւանքով զոհվել է 2, անհետ կորել 3 մարդ, տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդնաոց: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Նահանգի արեւելյան Վան Զանդ շրջանի Վան քաղաքում ուժեղ փոթորկի պատճառով վնասվել է շենքերի 30 տոկոսը, տապալվել են ծառեր, ավերվել էլեկտրահաղորդման գծերը, հաղորդում է Lenta-ն:





























