Ֆրանսիայի հյուսիսային Բովալ քաղաքի կենդանաբանական այգուց չարագործները հազվադեպ հանդիպող 17 կապիկների են գողացել, հայտնել է հաստատության տնօրեն Ռուդոլֆ Դելորդը:
Նրա խոսքով, անհայտ անձինք գողացել են 10 արծաթագույն եւ 7 ոսկեգույն կապիկների, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Դրանք շատ հազվադեպ հանդիպող նուրբ կապիկներ են, որոնք ընդգրկված են բազմացման միջազգային ծրագրում: Մենք գաղափար չունենք, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ: Գողերը փորձագետներ են եղել, նրանք հստակ իմացել են՝ ինչ ընտրել»,-ասել է Դելորդն ու հավելել. «Մենք հույս ունենք արագ գտնել նրանց»:





























