Լոս Անջելեսի օդանավակայանում SkyWest Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը վթարային վայրէջք է կատարել, հաղորդում է The New York Daily News-ը:
Վայրէջքի ժամանակ շասսին ամբողջությամբ բացված չի եղել: Նշվում է, որ օդանավը մի քանի պտույտ է կատարել օդանավակայանի թռիչքուղու վերեւում:
Ուղեւորները պատմել են, որ օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել առանց շասսիի բացվելու եւ այն գետնին է հպվել իր կմախքով, հաղորդում է Gazeta-ն:
Օդանավում գտնվող 40 ուղեւորներից ու անձնակազմի 3 անդամների ոչ ոք չի տուժել:





























