Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Սանտա Բարբարա քաղաքի համալսարանի ոչ հեռու տեղի ունեցած հրաձգության հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Ոստիկանության ներկայացուցիչները փնտրում են կրակողին: Կա տեղեկատվություն, որ ինչ-որ տղամարդ տարածքը լքել է սպիտակ սեդանով, հաղորդում է Gazeta-ն:
Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում: Նշվում է, որ ոստիկանությունը ստուգել է համալսարանի լսարանները եւ ուսանողների խորհուրդ տվել շենքից դուրս չգալ:





























