Հայտնի հեռուստահաղորդավար, ֆրանսիական ՕրբիտTV հեռուստաալիքում համաշխարհային աստղերի մասին պատմող հաղորդաշարի պրոդյուսեր Հյուգո Դենվեր Ակասին Նյու Յորքում ռուս զբոսաշրջուհու է բռնաբարել:
33-ամյա ռուսաստանցին Ակասիի հետ ծանոթացել է առևտրի կենտրոնում: Նրա խոսքով, հեռուստաաստղը իրեն հրավիրել է Մանհեթենի Ռիվերսսայդ պարկ հավաքույթի, որի ժամանակ էլ բռնաբարել է: Ակասին սեռական կապը չի հերքում, սակայն նրա խոսքով ամեն ինչ սիրով է եղել: Ոստիկանությունը Ակասիին բաց է թողել $100 հազար գրավի դիմաց:




























