Հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Վարդան Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է 59-ամյա Արմեն Ս.-ի կողմից հրելու պատճառով՝ Կապանի Մ. Պապյան փողոցի շենքերից մեկի աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արմեն Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:

Նախապատրաստվում են նյութեր: