Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարվա հունիսին Պակիստանին կհատկացնի հերթական վարկային տրանշը՝ 506 մլն դոլարի չափով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պակիստանի ֆինանսների նախարար Իշակ Դարը:

Այդ գումարը Իսլամաբադին կհատկացվի 2013-ի սեպտեմբերին տրամադրված 6,8 մլրդ դոլարի վարկի շրջանակներում, որն ուղղված է տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաեւ ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: