Լոնդոնյան մետրոյի՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմի անցնելու պատվին Չարինգ-Քրոսս կայարանում ստորգետնյա կինոթատրոն կբացվի:

Չշահագործվող կայարանն օգտագործվել է «007. «Սքայֆոլ» կոորդինատներ» եւ «Պադինգթոնի արկածները» ֆիլմերի նկարահանումների ժամանակ, սակայն հանրության համար փակվել է 1999 թվականից, Հոբելյանական գծի երկարացումից հետո:

ВВС-ի փոխանցմամբ, կինոթատրոնում ցուցադրելու են դասական դարձած ֆիլմեր. «Նոր կինոթատրոն «Պարադիզո», «Ջազում միայն աղջիկներ են», «Կասաբլանկա», «Նախաճաշ Թիֆանիի մոտ»: Այլ ֆիլմերի թվում կլինեն «Պադինգթոնի արկածները», «Անծանոթները գնացքում» եւ այլ ժապավեններ:

Ըստ «Ռոսբալտ»-ի, առաջին ցուցադրությունները կայանալու են մայիսին, իսկ մետրոյի շուրջօրյա աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերին: