Սոցիոլոգները Avaj ընկերության պատվերով հետազոտություն են կատարել, որի շրջանակում ավելի քան 1.000 մարդու շրջանում հարցում են անցկացրել: Փորձագետները պարզել են, որ տղամարդիկ օրական միջինը 23 անգամ նայել են հայելու մեջ, մինչեւ կանայք՝ ընդամենը 16 անգամ:

Ըստ Runews24 կայքի, պարզվել է, որ տղամարդիկ իրենց արտացոլանքը հայելու մեջ դիտելու համար օրական 10 րոպե են ծախսում: Բացի այդ, տղամարդկանց 11%-ը խոստովանել է, որ օրական ավելի քան 30 անգամ իրեն դիտում է հայելու մեջ:

Պարզվում է՝ կանայք հայելու մեջ նայում են՝ իրենց տեսքին հետեւելու, դիմահարդարումը կամ վարսահարդարումը շտկելու համար: Իսկ տղամարդիկ խոստովանում են, որ հիանում են իրենցով եւ իրենց մարմնի տարբեր մասերով: Այսպես. տղամարդկանց 76%-ը դիտում է սեփական ձեռքերը, 54%-ը՝ ոտքերը, 49%-ը՝ հետույքը եւ 43%-ը՝ աչքերը: