Կենտրոնական Կալիֆորնիայից աղջկան աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ նա սմարթֆոնից հավելված է հեռացրել: Ըստ Ars technica-ի, Միրնա Արիասը զբաղեցնում էր դրամական փոխանցումների Intermex օպերատորի գործադիր տնօրենի պաշտոնը:

Արիասի խոսքով, Ջոն Սթաբիթս անունով ղեկավարն իր բոլոր աշխատակիցներին ստիպել է սմարթֆոններում Xora հավելածը ներբեռնել, որը հետեւում է հեռախոսատիրոջ յուրաքանչյուր քայլին:

Երբ Արիասը հասկացել է, որ ղեկավարը կարող է հետեւել իր աշխատակիցների յուրաքանչյուրին քայլին նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին, որոշել է խոսել Սթաբիթսի հետ: Աղջիկը նշել է, որ դեմ չէ հավելվածն օգտագործել աշխատանքային ժամերին, սակայն շուրջօրյա վերահսկողության ներքո գտնվել չի ցանկանում: Իսկ ղեկավարը հայտարարել է, որ նա ստիպված է դիմանալ:

Ըստ RG-ի, Արիասը որոշել է չենթարկվել ղեկավարությանը եւ ջնջել է հավելվածը, ինչից հետո նրան ազատել են աշխատանքից: Աղջիկը դատական հայց է ներկայացրել նախկին ղեկավարի դեմ՝ նրան մեղադրելով գործնական էթիկայի եւ անձնական կյանքի իրավունքը խախտելու մեջ: Հայցվորը ղեկավարից 500 հազար դոլար է պահանջել: