Մյունխենում մեկնարկել է հրաձգության աշխարհի 50-րդ առաջնությունը: Երեք մասնակից ունի նաև Հայաստանը: Ատրճանակով 50 մետրից մրցաձևում մեր ամենափորձառու հրաձիգ Նորայր Բախտամյանը ցույց տվեց միայն 31-րդ արդյունքը:
Հրացանով 10 մետրից մրցաձևում Ուկրաինայի մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Արթուր Այվազյանը` գրավելով 29-րդ տեղը:



























