Դորտմունդի «Բորուսիայի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Զիդանն այս տարվա մայիսից չի կարողանում դուրս գալ Եգիպտոսից, որտեղ ապաքինվում էր ծնկի լուրջ վնասվածքից: Զիդանն ազատված էր բանակից, քանի որ համարվում էր ընտանիքի միակ կերակրողը, սակայն վերջերս հայտնի է դարձել, որ եղբայրներից մեկը մեծ եկամուտ ունի: Այժմ Եգիպտոսի դատարանը պետք է վճռի 28-ամյա Զիդանի ճակատագիրը:
Goal.com-ի փոխանցմամբ` Զիդանը հայտարարել է, որ չի պատրաստվում թաքնվել, քանի որ այդ դեպքում իրեն կսպառնա ազատազրկում, կամ հայրենիք մուտք գործելու արգելք: Գերմանական ակումբն արդեն սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին և հույս ունի, որ Զիդանը կմիանա թիմին:




























