Հետաքրքիր դեպք է պատահել Պիպա անունով ընտանի կատվի հետ: Ավստրալական Դարվին քաղաքում բնակվող կենդանին ողջ է մնացել՝ 49 օր առանց սննդի եւ ջրի փակված ապրելով կոնտեյներում:

Փետրվարի վերջին կատվի տիրուհու հարեւանուհին որոշել է Դարվինից Բրիսբեն փոխադրվել: Կահույքն ու խոշոր իրերը փոխադրելու համար նա մեծ բեռնատար կոնտեյներ է պատվիրել: Իրերը փոխադրելու ընթացքում հետաքրքրասեր կատուն բարձրացել է բեռնատար, որտեղ, ամենայն հավանականությամբ, քնել է:

49 օր անց Բրիսբեն փոխադրված հարեւանը ստացել է իր բեռը, բացել այն եւ հայտնաբերել ողջ, բայց սարսափելի հյուծված մոխրագույն կատվին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պիպան արդեն վերկանգնել է առողջությունն ու գտնվում է Բրիսբենի անասնաբուժական կլինիկայում՝ սպասելով տիրուհու ժամանմանը: