Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 36-ամյա Արթուր Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2005 թ. հունվարի 25-ից ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Կալինինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով:





























