Բոսթոնի Իզաբելա Ստյուարտի թանգարանը հայտարարել է, որ 1990թ. գողացած թանգարանային նմուշի մասին տեղեկության դիմաց 100 հազար դոլար պարգեւ կվճարի։

Խոսքը Նապոլեոն կայսեր գվարդիայի հեծելազորի դրոշակի գագթնամասը զարդարող ոսկեջրած բրոնզե արծվի մասին է։ 25 սմ բարձրությամբ արձանիկը պատրաստվել է 1813-1814թթ.։

Տեղեկության աղբյուրները խոստանում են գաղտնի պահել, փոխանցում է Gazeta-ն։

1990թ. երկու անհայտ անձ թանգարանից գողացել էին մի քանի թանկարժեք նմուշ, այդ թվում՝ Ռեմբրանդտի, Էդուարդ Մանեի, Յանա Վերմերի եւ Էդգար Դեգայի կտավները։