Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBA վարկածի աշխարհի չեմպիոն Գերմանիան ներկայացնող ղազախ Դմիտրի Սարտիսոնը հաղթել է հայ բռնցքամարտիկ Խորեն Գեւորին: Ղազախ մարզիկը չեմպիոնական մենամարտում պաշտպանել է տիտղոսը:
Մենամարտը շարունակվել է 12 ռաունդ եւ ավարտվել է միավորներով: Մրցավարների միաձայն որոշմամբ Գեւորին պարտություն է գրանցվել:



























