Հունգարիայում կայացած Ֆորմուլա – 1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության Հունգարիայի Մեծ մրցանակի խաղարկությունում Ռուբենս Բարիքելոյի վազանցումը փակելու նպատակով կանոնները խախտած Միխայել Շումախերը հաջորդ փուլում` Բելգիայի Մեծ մրցանակի խաղարկությունում կմեկնարկի որակավորման տեղից տասը աստիճան ետ:

Հունգարոռինգում կայացած հերթական փուլի 66-րդ շրջանում «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն, «Մերսեդես»-ի արշավորդ Շումախերը 10-րդ տեղի համար պայքարում «Ֆերարի»-ի կազմում նախկին թիմակից Ռուբենս Բարիքելոյի բոլիդը քիչ է մնացել հպի բետոնե պատին: Բարիքելոն այդ պահին ռադիոյով Շումախերի գործողությանը «ահավոր» որակումն է տվել:

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան, վերլուծելով դրվագը, որոշել է պատժել Շումախերին:

Իսկ Հունգարիայի Մեծ մրցանակի հաղթող է դարձել «Ռեդ Բուլ» թիմի արշավորդ ավստրալացի Մարկ Ուեբերը, որը գլխավորում է  նաեւ ընդհանուր հաշվարկը: