ԱՄՆ-ում ճարպակալման խնդիրը երկրի տնտեսությանը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան նախկինում սպասվում էր, գրում է The Washington Times-ը։ Թերթը վկայակոչում է Բրուքինգի ինստիտուտի հետազոտությունը։
Մասնագետները հաշվարկել են, որ եթե ճարպակալումից տառապող բոլոր 12.7 մլն մարդիկ պահպանեն իրենց քաշը նաեւ հասուն տարիքում, ապա նրանց աշխատանքային գործունեության տարիների ընթացքում սոցիալական ծախսերը կհասնեն 1.1 տրլն դոլարի։ Դա համարժեք է ԱՄՆ ՀՆԱ 6.6 տոկոսին։ Ավելի վաղ արած կանխատեսումների համաձայն՝ ճարպակալման խնդիրը ԱՄՆ տնտեսության վրա կարող էր արժել 2 անգամ ավելի պակաս, գրում է Gazeta-ն։
Այս պահին ԱՄՆ չափահաս բնակչության 34.9 տոկոսը տառապում է ճարպակալումից։ 1990-ական թթ. այդ թիվը 10 տոկոս էր։





























