Սյունիքի մարզում դժբախտ դեպք է գրանցվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 30-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Սիսիանի Երեւանյան այգու լճակում մարդ է ջրահեղձվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Սիսիանի ջոկատից 3 հրշեջ-փրկարար եւ 2 ջրասուզակ:
Տեղում պարզվել է, որ 1941 թ. ծնված Պետյա Հայրապետյանն իր թոռանը` 3-ամյա Պետյա Հայրապետյանին փրկելով` լճակում ջրահեղձվել է:
Ժամը 20.05-ին ջրասուզակների ուժերով Պ.Հայրապետյանի դին դուրս է բերվել ջրից ու հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:




























