Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 80 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված:

Արմեն Բ.-ն հայտնել է, որ զանգվածը «մարիխուանա» թմրամիջոց է, որը ձեռք է բերել ոմն Եղիշից:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: