Մայիսի 12-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա Անդրանիկ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Երեւանի Միքայելյան փողոցի թիվ 28 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է 19-ամյա Արթուր Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 20.10-ին ներկայացել է բաժին:

Կատարվում է հետաքննություն: