Ամերիկյան Միչիգանում 12 որդի ունեցող ամուսինները կրկին տղա են ունեցել, հաղորդում է ABC News-ը: Ջեյ եւ Քաթերի Շվանդտները նշել են, որ պահել են իրենց ավանդույթը եւ չեն ցանկացել նախապես իմանալ երեխայի սեռը:

40-ամյա ամուսինը պատմել է, որ կինը ծննդաբերել է մայիսի 13-ի առավոտյան՝ ենթադրյալ ամսաթվից 4 օր հետո:
«Տղա է, հիմա անուն պիտի որոշենք»,-գրել է նա Facebook-ի իր էջում, հաղորդում է Gazeta-ն: