Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երեւանի Աթոյան փողոցից բերման են ենթարկել 53-ամյա Էդուարդ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող զանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: