Գիշերը, ժամը 01.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երեւանի Արտաշիսյան փողոցից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Գառնիկ Հ.-ին եւ 31-ամյա Գոռ Վ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջիններիս ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է շտապօգնության խումբ, որը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խմբին Գոռ Վ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Գառնիկ Հ.-ն ոտքերով եւ ձեռքերով հարվածել է իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























