Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արեւելյան Բենի քաղաքում գրոհայինների հարձակումից զոհվել է առնվազն 32 մարդ։

AFP-ի տեղեկություններով՝ հարձակման հետեւում կանգնած են Ուգանդայի ազատագրման ազգային բանակ, Դաշնային ժողովրդավարական ուժեր խմբավորման գրոհայինները։

Այդ խմբավորման անդամները պարբերաբար հարձակումներ են իրականացնում Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության արեւելյան շրջաններում։ Նրանց ձեռքից վերջին 7 ամիսների ընթացքում զոհվել է 300 տեղաբնակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։