Մայիսի 13-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում, թիվ 119 դպրոցի դիմաց, իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: