Մայիսի 13-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել 32-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: