Մայիսի 13-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Պիոներական եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: