Տաջիկստանի Կուրբան Թյուբե քաղաքում այսօր՝ մայիսի 14-ի առավոտյան հայտնաբերվել է ռուսական 201-րդ ռազմակայանի զինծառայողի մարմինը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Տաջիկստանի ՆԳՆ-ից՝ հավելելով, որ ներկայումս հետաքննություն է ընթանում:

Գերատեսչությունում նշել են, որ նախնական տվյալներով, 21-ամյա պայմանագրային զինծառայող Միխայիլ Բորիսովը «ինքնասպանություն է գործել անձնական դրդապատճառներով»:

Ռուսական 201-րդ ռազմակայանի հրամանատարության շտաբում հաստատել են զինծառայողի մահվան փաստը՝ հավելելով, որ ներկայումս ՌԴ զինվորականները տաջիկ իրավապահներին հետ միասին հետաքննություն են իրականացնում:

Նշենք, որ ռուսական 201-րդ ռազմակայանի կայազորները տեղակայված են Դուշանբեում, Կուրգան Թյուբեում եւ Քուլաբում: