Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 37-ամյա Կարեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում փորձել է ուղեւորներից մեկի՝ 40-ամյա Արմեն Պ.-ի տաբատի գրպանից գողություն կատարել, սակայն վերջինս նկատել է եւ գրպանահատը հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Արմեն Պ.-ից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:





























