Վանաձոր քաղաքի Փամբակ գետի ափամերձ ծառից կախված, հայտնաբերված տղամարդը ամուսնացած էր, ուներ երեխաներ: NEWS.am-ի տեղեկություններով՝ վերջինս «Երրորդ մասի գարածներ» կոչվող տարածքում աշխատում էր որպես եռակցող:

Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն՝ տղամարդը սեր ուներ ալկոհոլի հանդեպ, սոցիալական պայմանները եւս վատ էին, ընտանիքը պարտքեր ուներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 13-ին, ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի փողոցի թիվ 15ա/1 շենքի հետնամասում, Փամբակ գետի ափամերձ ծառից կախված, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 40տ. տղամարդ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են 56-ամյա Վ. Մ.-ի դին եւ հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: