Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օրերս 56-ամյա Անդրանիկ Կ.-ի տան տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել եւ առգրավվել են կանեփանման 94 բույս՝ 15 սմ-ից մինչեւ 60 սմ բարձրության:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Անդրանիկ Կ.-ն ասել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսեր են, որոնք ինքը ցանել եւ աճեցրել է հետագայում որպես թմրամիջոց օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: