Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 00.11-ին ահզանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ֆլորա» ռեստորանի հարեւանությամբ մեծ քար է ընկած, որը խանգարում է երթեւեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ Թբիլիսյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1 խմ, 450 կգ), ինչից ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Հրշեջ-փրկարարները հեռացրել են քարը` ճանապարհահատվածը դարձնելով ամբողջովին երթեւեկելի: