Մայիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում` շուկայի հարակից տարածքում, հետընթաց երթեւեկելու ժամանակ հարվածել է 44-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























