Ոստիկանության Աշտարակի բաժին դիմած կինը հայտնել էր, որ ոմն Դավիթ իրենից խաբեությամբ վերցրել եւ յուրացրել է ոսկյա մատանի եւ ոսկյա ականջօղ` պատճառելով 250.000 դրամի վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթը 1991 թ. ծնված Դավիթ Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: