Օգոստոսի 3-ից 7-ը Կալիֆոռնիայում կայանալիք լողի ԱՄՆ-ի առաջնությանը կմասնակցեն օլիմպիական խաղերի 30 չեմպիոններ: Գլխավոր ուշադրությունը սեւեռված կլինի կլինի 14 անգամ Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած Մայքլ Ֆելփսի վրա: Swimming.about.com-ը տեղեկացնում է, որ Ֆելփսից բացի մեկնարկ դուրս կգան նաեւ ոչ պակաս հռչակավոր Աարոն Պիրսոլը, Ռայան Լոհտեն, Նատալի Կոգլինը, Ռեբեկա Սոնին: