Քեյփթաունի նախկին արքեպիսկոպոս Դեսմոնդ ԹուԹուն իր թոռնուհու դեմ բողոք է գրել ոստիկանություն։
Ոստիկանությունը դիմումի կոնկրետ պատճառը չի հայտնում։ Նախկին հոգեւորականը եւ նրա կինը նույնպես հրաժարվում են մեկնաբանություններից։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ արքեպիսկոպոսի եւ նրա թոռնուհու՝ Զիյանդա Թութուի միջեւ տարաձայնությունները պայմանավորված են թոռնուհու կողմից պապին պատկանող գույքի վնաս հասցնելու հանգամանքով։
Զիյանդա Թութուն իր Թվիթերում գրել է, որ պատրաստ է ինքնակամ հանձնվել ոստիկանություն։ Պապի կողմից ոստիկանություն բողոք գրելը նա որակել է որպես պատերազմի սկիզբ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Դեսմոնդ Թութուն հայտնի է որպես ՀԱՀ-ում ռասայական խտրականության դեմ պայքարող մարտիկ։ 1984թ. նա դարձավ երկրում առաջին սեւամորթ եպիսկոպոսը։





























