Թուրքիայի արեւմտյան Բուրսա նահանգում Oyak-Renault գործարանի 5 հազար աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Ինչպես փոխանցում է Milliyet-ը, գործարանի դիմաց հավաքված աշխատակիցները կարգախոսներ են վանկարկում տնօրինության եւ արհմիությունների դեմ, որոնք, նրանց կարծիքով, չեն պաշտպանում իրենց իրավունքները։ Գործարանի ղեկավարությունը դեռեւս չի մեկնաբանել կատարվածը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։